Հայաստանում գեղեցկության ոլորտը շարունակում է զարգանալ, իսկ վերջին տարիներին մարքեթինգային արշավները դարձել են վճռորոշ գործոն բրենդների համար: Oriflame Armenia-ի նորագույն "Waunt" շարքը ապացուցեց, որ հաջող բրենդավորման և ռազմավարական մոտեցման շնորհիվ հնարավոր է ոչ միայն գրավել սպառողի ուշադրությունը, այլև ստեղծել կայուն հետաքրքրություն և բարձր վաճառքներ:
Այս հաջողության գլխավոր ճարտարապետը Davel Creative Agency-ի համահիմնադիր և կրեատիվ տնօրեն Էլեն Գասպարյանն է, ում ղեկավարությամբ գործակալությունը մշակեց ինտեգրված մարքեթինգային արշավ, որն ընդգրկեց թվային, սոցիալական մեդիա, ինֆլուենսեր մարքեթինգ և նորարարական միջոցառումներ:
Նորարարական մոտեցում
"Waunt"-ի արշավի հիմքում ընկած էր միասնաբար հյուսված մարքեթինգային ռազմավարություն, որը համատեղեց թվային և ավանդական մարքեթինգը:
Սոցիալական մեդիա ներգրավվածություն – արշավը լայնորեն կիրառեց Instagram, TikTok և YouTube հարթակները՝ ապահովելով բարձր ներգրավվածություն երիտասարդ լսարանի շրջանում:
Ինֆլուենսեր մարքեթինգ – Հայաստանի առաջատար բլոգերները և ինֆլուենսերները դարձան "Waunt"-ի դեսպանները, ինչի շնորհիվ ապրանքանիշի մասին օրգանական խոսակցություններ առաջացան:
Ստեղծված Gen Z-ի համար
"Waunt"-ի նպատակային լսարանը Gen Z-ն էր: Davel-ի հետազոտությունները ցույց տվեցին, որ Gen Z-ի ներկայացուցիչները ծայրաստիճան բազմազան են։ Ոմանք հույսով լի ռոմանտիկներ են, մյուսները՝ անվերջ էներգիայով լի։ Բայց կար մի բան, որը բոլորին միավորում էր՝ նրանք չեն սիրում, երբ իրենց թելադրում են։ Gen Z-ն անկախ է, իրենք են ընտրում, թե ինչ անել և երբ անել։
Այս գաղափարի վրա էլ կառուցվեց "Waunt"-ի արշավը։ Որովհետև սովորաբար մաշկի խնամքի միջոցները առաջարկվում են օգտագործել հստակ հերթականությամբ, հստակ ժամերի, բայց "Waunt"-ը չի ճանաչում սահմանափակումներ։ Այն չունի գրաֆիկ, չունի պարտադիր հերթականություն։ Պարզապես պետք է այն օգտագործել քեզ հարմար պահին, և արդյունքը նույնը կլինի։
Օնլայն տիրույթում թրենդ ստեղծելը
Էլեն Գասպարյանը որոշեց, որ արշավի հաջողության բանալին TikTok և Instagram թրենդմեյքերների հետ համագործակցելն է։
TikTok-ի հայտնի ինֆլուենսերներից մեկը հատուկ "Waunt"-ի համար ստեղծեց "Ես եմ ընտրում" անունով սաունդթրեք, որը արագ դարձավ վիրուսային՝ արտահայտելով Gen Z-ի անկախ ոգին։
Մեկ այլ հայտնի թրենդմեյքեր ստեղծեց "Waunt"-ի հետ կապված թրենդային պարային շարժումներ, որոնք վերցրին ամբողջ հայկական Gen Z ինտերնետը։
Հայկական երիտասարդ աղջիկները TikTok-ում և Instagram-ում պարում էին "Waunt"-ի թրենդով, դարձնելով այն ազգային մարքեթինգային ֆենոմեն։
Կրեատիվ տեսլական և հաջողության բանաձև
https://www.instagram.com/reel/CvO8AXBtRZV/
Ըստ Էլեն Գասպարյանի, հաջող արշավի բանալին հաճախորդի հոգեբանությունը հասկանալն ու ապրանքանիշի արժեքները ճիշտ ներկայացնելն է։ "Սպառողներն այսօր ավելի շատ են գնահատում ապրանքանիշերի պատմությունները, քան ուղղակի գովազդները: "Waunt"-ի արշավը հիմնված էր լայֆսթայլի և ինքնարտահայտման գաղափարի վրա, ինչը ստեղծեց ապրանքանիշի շուրջ մի յուրահատուկ համայնք," – նշում է նա:
Այս արշավը ոչ միայն բարձրացրեց Waunt-ի վաճառքները, այլև ստեղծեց նոր ստանդարտներ գեղեցկության ոլորտի մարքեթինգում։ Արդյունքում, արշավն ապահովեց բարձր ներգրավվածություն, օրգանական հասանելիություն և սպառողական վստահություն, ինչը ապացուցեց, որ նորարարական ռազմավարությունը մնում է հաջողության ամենակարևոր բաղադրիչներից մեկը:
Այս հաջողված արշավը հերթական վկայությունն է, որ հայկական մարքեթինգային ոլորտը կարող է մրցակցել համաշխարհային ստանդարտների մակարդակով՝ ստեղծելով հիշարժան և ազդեցիկ արշավներ:




































