Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իտալական Foglio թերթի հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոն այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է վերանայել դիրքորոշումը Ուկրաինայում անհապաղ զինադադարի վերաբերյալ՝ հօգուտ օդային եւ ծովային գործողությունների զինադադարի։

«Այսինքն՝ մի ձգտեք անհապաղ զինադադարի, այլ ավելի շուտ՝ օդային, ծովային եւ էներգետիկ ենթակառուցվածքների մակարդակով զինադադարի»,  ասել է Մակրոնը՝ պնդելով, որ նման ռեժիմն իբր ավելի հեշտ է վերահսկել։