Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Սպիտակ տանը անցկացված հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի բախումը ըստ ամենայնի միտումնավոր հրահրել է Միացյալ Նահանգները, գրում է գերմանական Bild պարբերականը։

«Ըստ իս, Օվալաձև աշխատասենյակում այս հանդիպմանը ոչ թե ինքնաբուխ արձագանք է եղել Զելենսկու խոսքերին, այլ ակնհայտորեն հրահրված էսկալացիա։ Ինձ մի փոքր զարմացրեց զրույցի տոնը՝ դա ոչ մի լավ բանի չհանգեցերեց»,- ասել է Մերզը։

Ըստ նրա՝ նման հռետորաբանությունը տեղավորվում է ԱՄՆ նոր վարչակազմի՝ վերջին ամիսների ընդհանուր վարքագծում։

«Այն, ինչ հիմա ականատես եղանք Վաշինգտոնում, վերջին մի քանի շաբաթների իրադարձությունների շարքում որոշակի շարունակություն ունի, ներառյալ անվտանգության համաժողովին Մյունխենում ամերիկյան պատվիրակության հայտնվելը», - հավելել է նա։