ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Ռուսաստանին այլ բան չի բերել վշտից եւ պատժամիջոցներից բացի։ Նրա ելույթի հեռարձակումը վարել է Fox News հեռուստաալիքը։
«Ես ցանկանում եմ, որպեսզի այս հարցում ամեն բան ազնիվ լինի, մտածեք այդ մասին։ Ես ոչ մի բան չեմ տվել Ռուսաստանին՝ վշտից բացի։ Ես նրանց տվել եմ պատժամիջոցներ եւ Javelin [հրթիռային համալիրներ] եմ մատակարարել Ուկրաինա։ Իսկ հետո նրանք քննարկում են, թե որքան եմ ես մոտ Ռուսաստանին»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։





























