Ուկրաինայի զինված ուժերը, զենքի մատակարարումը դադարեցնելու ԱՄՆ որոշումից հետո, կկարողանան ներկա տեմպերով ռազմական գործողություններ իրականացնել «մի քանի շաբաթ, հնարավոր է՝ մինչեւ ամառ», հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով արեւմտյան պաշտոնյաների խոսքերին։

Ինչպես նշել է հեռուստաալիքը, ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը պաշտոնավարման վերջին ամիսներին ավելացրել է զենքի մատակարարումները Ուկրաինա, ինչը երկրին ապահովել է ժամանակակից զենքի մեծ պաշարներով։

CNN-ի աղբյուրները նշել են, որ Ուկրաինային զենքի վաճառքը դադարեցնելու Թրամփի որոշումն ուղղակի պատասխանն է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «վատ պահվածքի», որը փետրվարի 28-ին Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում լեզվակռվի մեջ է մտել ԱՄՆ նախագահի հետ։