Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը, հայտնում է Interpress news-ը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջարկած օրինագծին «կողմ» է քվերակել 84 պատգամավոր։

Օրինագիծը սահմանում է «օտարերկրյա տնօրենի գործակալ» և «օտարերկրյա ազդեցություն» հասկացությունները։

Այն կարգավորում է հետևյալ խնդիրները.

Կազմակերպության գրանցումը՝ որպես օտարերկրյա տնօրենի գործակալ, հայտարարությունների և նման գրանցման համար համապատասխան այլ փաստաթղթերի հրապարակային բացահայտում,

գրանցված օտարերկրյա գործակալների կողմից տարեկան ֆինանսական հայտարարագրերի ներկայացում,

Օտարերկրյա տնօրենի գործակալի գրանցումից հանելու կարգը Օտարերկրյա գործակալներին հայտնաբերելու և օրենքին համապատասխանությունն ապահովելու մոնիտորինգ:

Որպես օտարերկրյա տնօրենի գործակալ չգրանցվելը կամ օրենքի պահանջները չկատարելը քրեական պատասխանատվություն է առաջացնում։

Օրենքի կատարումը վստահվելու է Հակակոռուպցիոն բյուրոյին։

Իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արչիլ Գորդուլաձեն հայտարարել է, որ Վրաստանը պետք է ունենա նույն իրավական մեխանիզմները, ինչ Միացյալ Նահանգները։

«Ինչպես Ամերիկայի ժողովուրդն իրավունք ունի պաշտպանելու իր ինքնիշխանությունը, վրաց ժողովուրդը հավասար իրավունք ունի ամրապնդելու իր ինքնիշխանությունն ու անկախությունը: Հասարակությունը պետք է իմանա, թե որտեղից է գալիս փողը, ով է այն օգտագործում և ի վերջո ինչ գործողությունների է հանգեցնում:

«Վրացական գործող օրենսդրությունը զգալիորեն ավելի մեղմ է, քան ամերիկյան օրենսդրությունը՝ ինչպես պատասխանատվության, այնպես էլ կարգավորման ենթակա անձանց շրջանակի առումով», - խորհրդարանում օրինագծի ներկայացման ժամանակ նշել է Գորդուլաձեն։