Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը զուգընթաց համացանցում ակտիվացել են ագրեսիվ տրամադրված թուրքերը:

NEWS.am-արդեն տեղեկացրել է, որ թուրքերը հայհոյանքներով ու սպառնալիքներով են հեղեղել ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեի էջը, ով կողմ էր արտահայտվել օրինագծին: Facebook-ի որոշ թուրք «գործիչներ» էլ հայկական էջեր են մտնում գրառումներ թողնելու համար:

Նրանցից մեկը, սակայն չափից ավելի եռանդ է դրսեւորել: Ֆաթիհ Չիվթչին ցանկացել է հայերեն գրել «կեցցե Թուրքիան», սակայն Google-ի թարգմանող համակարգը Turkey բառը թարգմանել է «հնդկահավ» (անգլերենում turkey նշանակում է հնդկահավ):

Հատկանշական է, որ հայ օգտվողները չեն զլացել, եւ Ֆաթիհին անգլերեն, ինչպես նաեւ թուրքերեն բացատրել են, թարգմանչական «թերությունը», սակայն երիտասարդ քարոզիչը «էշի համառությամբ» շարունակում է իր քրտնաջան քարոզչական աշխատանքը, եւ շնորհակալություն է հայտնում իր գրառմանը «like» տվողներին: