ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի երկու պալատներին ուղղված ելույթի ժամանակ միայն մեկ անգամ է հիշատակել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։

ԱՄՆ նախագահը խոսել է անօրինական միգրացիայի հետ կապված խնդիրների մասին, որոնք առաջացել են Ջո Բայդենի գլխավորած նախորդ վարչակազմի քաղաքականության հետեւանքով, եւ դրա հետ կապված՝ նշել է Ռուսաստանի առաջնորդին։

«Այնպիսի անիրազեկություն կար, որ երբ Պուտինը տեսավ, թե ինչ է կատարվում, ես կասկածում եմ, որ նա ասած լինի՝ վայ, միգուցե սա իմ հնարավորությունն է։ Ահա թե որքան վատ էր»,- ասել է Թրամփը։

Միաժամանակ նա մի քանի անգամ հիշատակել է Բայդենին՝ քննադատելով վերջին չորս տարիների սխալների համար։

Վլադիմիր Զելենսկուն Թրամփը հիշատակել է, երբ խոսել է Կիեւից ստացված նամակի մասին, որում նշվել է բանակցություններին պատրաստ լինելու մասին։