Մոսկվան ազդանշաններ չի ստացել Փարիզից Կիեւին հետախուզական տվյալներ տրամադրելու թեմայով՝ Վաշինգտոնից դրանց փոխանցման դադարի պայմաններում: Այս մասին մարտի 6-ի ճեպազրույցում հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի հարցին։
Նա այսպես է մեկնաբանել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնյուի հայտարարությունը, թե երկիրն օգնություն է առաջարկում Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելու հարցում։
«Ոչ, ազդանշաններ չկան, եւ որոշումը… գուցե չափազանց երկար է, ուստի ասվածին ավելացնելու ոչինչ չկա»,- պատասխանել է նա:
Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնյուն ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ հետախուզական տեղեկատվության փոխանակման դադարի ֆոնին հայտնել էր, որ Փարիզը շարունակում է դրանք տրամադրել Կիեւին։
«Մենք ունենք հետախուզական ռեսուրսներ, որոնք օգտագործում ենք ուկրաինացիներին օգնելու համար»,- France Inter ռադիոկայանին ասել է Լեքորնյուն:
«Դա դադարեցվել է երեկվանից»,- ավելացրել է նա՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ հետախուզական տվյալների փոխանակումը։ «Կարծում եմ, որ մեր բրիտանացի ընկերների համար, որոնք Միացյալ Նահանգների հետախուզական համայնքում են, դա ավելի դժվար է»:





























