Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոզան մարտի 13-ի երեկոյան ելույթի ժամանակ հայտարարել է խորհրդարանը Լուիս Մոնտենեգրոյի կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո խորհրդարանը ցրելու մասին, հայտնում է RTP-ն։
Դե Սոզան ասել է, որ խորհրդարանի արձակումից հետո արտահերթ ընտրությունները կանցկացվեն մայիսի 18-ին, «այն օրը, որը նախընտրում են կուսակցությունների մեծ մասը»:
Պորտուգալիայի նախագահի որոշումը կայացվել է Պետական խորհրդի նիստից հետո, խորհրդատվական մարմին, որի մասնակցությունը սահմանադրորեն պարտադիր է նման որոշումների համար:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Պորտուգալիայի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, պաշտոնանկ արեց Մոնտենեգրոյի գլխավորած աջ կենտրոնամետ կառավարությանը, որը սկանդալի մեջ էր հայտնվել շահերի բախման պատճառով։
Ճգնաժամի կենտրոնում վարչապետի ընտանիքին պատկանող խորհրդատվական ընկերությունն է։ Այն պայմանագրեր է կնքել մասնավոր ընկերությունների հետ, որոնք ընդդիմության կարծիքով, բերել են Մոնտենեգրոյի հարստացմանը։





























