Չինաստանը շահում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջև շարունակվող առևտրային պատերազմներից։ ԵՄ երկրները պատրաստ են անհրաժեշտության դեպքում գործել և պաշտպանել իրենց շահերը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Կայա Կալլասը, գրում է Bloomberg-ը։

«Ով կողքից ծիծաղում է կամ կողքից դիտում, դա Չինաստանն է։ Նրան իսկապես ձեռնտու է այն, որ ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է տանում Եվրոպայի հետ», - ասել է նա հինգշաբթի օրը՝ մարտի 13-ին, Կանադայում Յոթնյակի խմբի հանդիպման շրջանակում:

Կալլասը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը պատասխան քայլեր ձեռնարկելու՝ կոչ անելով զսպվածության, քանի որ առևտրային պատերազմները հակված են գնաճի աճի, ինչը վնասում է սպառողներին:

«Մենք սառը գլուխ ենք պահում և, իհարկե, պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում գործել և պաշտպանել մեր շահերը»,- ասաց նա։

Հավելենք, որ Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մաո Նինգը հայտարարել է, որ «ոչ առևտրային, ոչ էլ տեխնոլոգիական պատերազմում հաղթողներ չեն լինի»։

«Մենք չենք մեկնաբանի, թե ինչպես են ԱՄՆ-ն ու Եվրոպան միմյանց հետ հաշտվում, բայց մենք դեմ ենք Չինաստանը խնդիր դարձնելուն», - ասել է նա ուրբաթ օրը՝ մարտի 14-ին, մամուլի ասուլիսում։