ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր չէ երկարաձգել Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից բացառությունները՝ բանկային և նավթագազային ոլորտներում։ Այսպիսով, Մոսկվայի դեմ պատժամիջոցների ռեժիմն իրականում կխստացվի, հաղորդում է CBS-ը՝ վկայակոչելով Թրամփի վարչակազմի ծրագրերին ծանոթ չորս աղբյուրների։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չի երկարաձգել 2025 թվականի հունվարին Բայդենի վարչակազմի ներկայացրած 60-օրյա բացառումը, որը հնարավորություն էր տվել շարունակելու որոշ գործարքներ էներգետիկ ոլորտում ռուսական պատժամիջոցների ենթարկված բանկերի հետ, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։

Մասնավորապես, սահմանափակումները տարածվել են Внешэкономбанк-ի, «Открытие» բանկի, ВТБ բանկի, Альфа-Банк-ի, Ռուսաստանի Կենտրոնական բանկի և շատ ուրիշ բանկերի վրա: Նրանց բոլորի համար էներգետիկ գործարքներ իրականացնելու համար ամերիկյան վճարային համակարգերի օգտագործումը կարգելափակվի։