ԱՄՆ Սենատը, կառավարության աշխատանքի դադարեցումից ժամեր առաջ քվեարկել է վեց ամսով նրա աշխատանքը ֆինանսավորելու օգտին՝ այդպիսով կանխելով շաթդաունը, հայտնել է Associated Press-ը։
Նշվել է, որ օրինագիծը հաղթահարել է դեմոկրատների խիստ հակազդեցությունը:
Փաստաթուղթն ուղարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ստորագրմանը։
Օրինագծին կողմ է քվեարկել 54 սենատոր, դեմ՝ 46։
Օրինագծի համաձայն՝ նախատեսված է պաշտպանության եւ ներգաղթի ու մաքսային ծառայության (ICE) ծախսերի ավելացում: Օրինագիծը ներառում է նաեւ միջուկային զենքի չտարածման ծրագրերի ծախսերի կրճատման կետ:





























