Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ ԱՄՆ-ում Հարավային Աֆրիկայի դեսպան Իբրահիմ Ռասուլը «այլեւս ցանկալի չէ» երկրում:

Ռուբիոն գրառում է կատարել X սոցիալական ցանցում, որտեղ Ռասուլին մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ «ռասայական ատելություն հրահրող քաղաքական գործունեության» մեջ եւ նրան պերսոնա նոն գրատա է հայտարարել։

ԱՄՆ-ը հազվադեպ է արտաքսում օտարերկրյա դեսպաններին, թեեւ ավելի հաճախ թիրախ են դառնում ցածրաստիճան դիվանագետները:

Թրամփը հրամանագիր է ստորագրել Հարավային Աֆրիկայի կառավարությանը, որը գլխավորում են սեւամորթները, տրամադրվող օգնությունն ու օժանդակությունը կրճատելու մասին։ Թրամփը հայտնել է, որ հարավաֆրիկացի աֆրիկաներները, որոնք հիմնականում հոլանդական գաղութային վերաբնակների սերունդներն են, դարձել են նոր օրենքի թիրախ, որը կառավարությանը թույլ է տալիս էքսպրոպրիացնել մասնավոր հողերը։