ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել է ԻՊ առաջնորդի ոչնչացման մասին Իրաքում։
«Նրան փնտրում էին մեր անվախ մարտիկները։ Նրա թշվառ կյանքն ընդհատվել է ԻՊ մեկ այլ անդամի հետ՝ համակարգելով Իրաքի կառավարության եւ Քրդստանի տարածաշրջանային կառավարության հետ: ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՈՒԺԻ ՄԻՋՈՑՈՎ»,- գրել է նա։
Ինչպես տեղեկացրել է BBC News-ը՝ հղում կատարելով Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանիին, խոսքը Աբդալա Մակկի Մուսլիհ ալ-Ռիֆայի մասին է, որը հայտնի է նաեւ Աբու Խադիջա մականունով, որը «համարվում էր Իրաքի եւ ամբողջ աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկը»։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (Centcom) X սոցիալական ցանցում հրապարակել է հարվածի տեսանյութը, այն տեղի է ունեցել հինգշաբթի Իրաքի արեւմտյան Ալ-Անբար նահանգում:
Աբդալա Մակկի Մուսլիհ ալ-Ռիֆան «ԻՊ բարձրագույն իշխանության ղեկավարն էր եւ պատասխանատու էր ամբողջ աշխարհում ԻՊ գործողությունների, նյութատեխնիկական ապահովման եւ պլանավորման համար»,- ասել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը:
Նա նաեւ ղեկավարել է խմբավորման գլոբալ կազմակերպության ֆինանսների զգալի մասը, ավելացրել են Centcom-ում։





























