ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ, երբ ավարտել է այցը արդյունաբերական զարգացած երկրների Մեծ յոթնյակի (G7) խմբի բարձրաստիճան դիվանագետների հանդիպումը, հերքել է, որ ԱՄՆ-ը առեւտրային պատերազմի մեջ է, հաղորդել է NBC News-ը:
«Առեւտրային պատերազմ չկա»,- ասել է Ռուբիոն: «Միացյալ Նահանգները վերականգնում է իր առեւտրային հարաբերությունները գլոբալ մասշտաբով՝ հասնելով հավասարակշռության, փոխադարձության մակարդակի»:
Այս մեկնաբանությունն ուղղակիորեն հակասել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի խոսքերին, որը ժամեր առաջ լրագրողներին ասել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «առեւտրային պատերազմ է մղում Կանադայի եւ եվրոպական երկրների դեմ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի սպառնացել է ԵՄ ալկոհոլի համար 200 տոկոս մաքսատուրքեր սահմանել՝ չորեքշաբթի Կանադայի պողպատի եւ ալյումինի համար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելուց հետո:
Ժոլին ասել է, որ երկար զրույց է ունեցել Ռուբիոյի հետ։
«Մենք առավելագույն ճնշում կգործադրենք ամերիկացիների վրա»,- ասել է նա։
«Երկու դիվանագետների միջեւ տարաձայնությունները ստվերել են G7-ի հանդիպման պաշտոնական օրակարգը, որը ներառում էր Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում եւ Չինաստանի հետ հարաբերությունները: Փոխարենը, հանդիպման ընթացքում եռուզեռ է եղել սակագների շուրջ։ Երկարամյա դաշնակիցների միջեւ նոր սառը հարաբերությունները վատթարացան, երբ երեքշաբթի ԱԳ նախարարներն առաջին անգամ հանդիպեցին, տեղեկացրել է NBC News-ը:
Հինգշաբթի Թրամփը հերթական անգամ ծաղրել է Կանադային Օվալաձեւ գրասենյակից, երբ դիվանագետները հանդիպել են Քվեբեկում:
«Կանադան աշխատում է միայն որպես պետություն»,- ասել է Թրամփը։ «Մեզ ոչինչ պետք չէ այն ամենից, ինչ ունեն նրանք»։
Ուրբաթ Ժոլին վրդովմունք է հայտնել այդ խոսքերի կապակցությամբ եւ ասել, որ դրանք չի ընդունել որպես կատակ, այլ որպես լուրջ սպառնալիք:
«Կանադայի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ,- ասել է նա:- Վերջ»:
ԱՄՆ եւ Կանադայի միջեւ դիվանագիտական պայքարը սաստկացել է նաեւ ուրբաթ Օտտավայում, երբ Մարկ Քարնին երդվել է որպես նոր վարչապետ:
«Սա խենթություն է։ Նրա տեսակետը խելագար է։ Ահա եւ վերջ,- ասել է Քարնին։- Մենք երբեք, ոչ մի դեպքում կամ որեւէ ձեւով չենք դառնա Միացյալ Նահանգների մաս»:
Սկզբում ընդգծելով, որ այդ թեման չի առաջացել G7-ի դիվանագետների հետ իր զրույցների ժամանակ, Ռուբիոն հարցականի տակ է դրել, թե արդյոք Թրամփը լուրջ էր, երբ ասում էր, որ Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։
«Կանադայի կառավարությունը հստակ է արտահայտվել այս հարցում իր դիրքորոշման եւ զգացմունքների մասին: Նախագահն ասել է, թե ինչու էր կարծում, որ Կանադան ավելի լավ կլիներ միանար Միացյալ Նահանգներին տնտեսական նպատակներով:
Նախագահի եւ Կանադայի կառավարության դիրքորոշման միջեւ անհամաձայնություն կա»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ռուբիոն նշել է նաեւ, որ ԱՄՆ նախագահն ասում է, որ սիրում է Կանադան։
Ժոլին, իր հերթին, ասել է, որ փորձում է ելք գտնել առեւտրային վեճից, սակայն Ռուբիոն նշել է, որ դա անհրաժեշտ չէ, քանի որ խոսքը ԱՄՆ առեւտրային քաղաքականության վերանայման մասին է։
Ռուբիոն նաեւ ասել է, որ Թրամփի սակագնային քաղաքականությունը թշնամական չէ աշխարհի երկրների հանդեպ։





























