Մեծ Բրիտանիայի կառավարությունը մարտի 18-ին Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո նշել է Ուկրաինայի համար արդար եւ կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Բրիտանական կառավարության ներկայացուցչի խոսքերը մեջբերել է Sky News-ը։

Բրիտանական կառավարությունը ողջունում է «նախագահ Թրամփի ձեռք բերած առաջընթացը հրադադարի ուղղությամբ» Պուտինի հետ զրույցից հետո, ասել է ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Լոնդոնը միաժամանակ պնդում է, որ հետագա բանակցությունները պետք է հանգեցնեն «Ուկրաինայի համար արդար եւ կայուն խաղաղության»։

«Մենք կսատարենք Ուկրաինային այնքան, որքան կպահանջվի, որպեսզի Ռուսաստանն այլեւս երբեք չկարողանա անօրինական ներխուժում իրականացնել»,- ավելացրել է խոսնակը։