ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ծաղրել է այն դատավորին, որն անժամկետ ​​արգելք է սահմանել բանակում տրանսգենդեր կամավորների և զինծառայողների ծառայությունն արգելելու  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փորձի վրա։

Ըստ Daily Beast-ի հաղորդման, երեքշաբթի օրը ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Անա Ռեյեսը դատական արգելք է սահմանել զենքի օգտագործման վրա՝ իր 75 էջանոց դատավճռում գրելով, որ «զինվորական արգելքը լի է թշնամանքով և պատրվակներով: Դրա ձևակերպումները միանգամայն նվաստացուցիչ են, դրա քաղաքականությունը խարանում է տրանսգենդերներին՝ որպես, ըստ էության, ոչ պիտանի, իսկ դրա եզրակացությունները որևէ առնչություն չունեն փաստերի հետ»:

Թրամփը փորձել էր կիրառել արգելքը հունվարի 27-ի «Ռազմական հմտությունների և մարտական պատրաստության առաջնահերթության մասին» հրամանով, որում ասվում էր, որ «մարդու սեռից տարբերվող կեղծ գենդերային ինքնության արտահայտությունը չի ​​կարող համապատասխանել զինվորական ծառայության համար պահանջվող խիստ չափանիշներին»:

Դատավոր Ռեյեսի դատական արգելքից զայրացած՝  Հեգսեթը կոշտ քննադատության է ենթարկել դատավորի որոշումը՝ ակնարկելով նաև նրա ոչ ավանդական կողմնորոշումը։

«Քանի որ «դատավոր» Ռեյեսն այժմ գլխավոր ռազմական պլանավորողն է, նա կարող է ժամանել Ֆորտ Բենինգ 06․00-ին, որպեսզի խորհուրդներ տա մեր բանակի ռեյնջերներին, թե ինչպես իրականացնեն հատուկ կարևոր թիրախների ռեյդերը… Դրանից հետո հրամանատար Ռեյեսը կարող է մեկնել Ֆորտ-Բրեգ, որպեսզի մեր «կանաչ բերետներին» սովորեցնի պայքարել ապստամբների դեմ»,- գրել է նա X սոցցանցում։

2023 թվականին լեսբուհի Ռեյեսը դարձավ առաջին բացահայտ ԼԳԲՏ անձը, որը նշանակվեց շրջանային դատարանի դատավոր: