Թուրքիայում մարտի 19–ի առավոտյան ոստիկանների կողմից ձերբակալված, այնուհետ կալանավորված Ստամբուլի քաղաքապետին աջակցություն են հայտնել մի շարք երգիչներ։
Թուրքիայի մեգաաստղ համարվող երգիչ Թարքանը եւս իր աջակցությունն է հայտնել Էքրեմ Իմամօղլուին։
Նա հույս է հայտնել, որ ժողովրդավարության համար պայքարի արդյունքում ապագայում խաղաղ օրեր կլինեն Թուրքիայի ժողովրդի համար։
Նշենք, որ մարտի 19–ի առավոտյան ոստիկանները կաշառակերության եւ հանցավոր խմբավորում ղեկավարելու մեղադրանքով ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին եւ այլ պաշտոնյաների, թվով 90 հոգի։





























