Ստամբուլի նահանգային իշխանությունները սահմանափակել են մուտքն ու ելքը՝ քաղաքում շարունակվող բողոքի ակցիաների պատճառով։
«Ստամբուլի նահանգ մուտքն ու ելքը կարգելվի այն անհատների, խմբերի եւ մեքենաների համար, որոնք կարող են անհատապես կամ միասին մասնակցել անօրինական գործողություններին»,- հայտնել է նահանգի ղեկավարությունը։
Տեղեկությունում չի նշվել, թե ինչպես են գնահատելու բողոքներին մասնակցության պոտենցիալը։ Երկուշաբթի առավոտյան քաղաքի ճանապարհներին անվտանգության ապահովման հարցում փոփոխություններ չեն նկատվել։





























