Իլոն Մասկը իր գլխավորած ավտոմեքենաշինական Tesla ընկերության վրա հարձակումներն անվանել է ահաբեկչություն։

«Ոչ մի կասկած չկա, որ հրաձգությունը Tesla-ի խանութների դեմ եւ լիցքակայանների հրկիզումը ահաբեկչական գործողություններ են»,- գրել է նա X-ում։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ավտոմեքենաների եւ Tesla-ի դիլերական կենտրոնի դեմ վանդալիզմը համարում է հոգեկան խանգարման դրսեւորում։

Մարտի 9-ին NBC News հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Tesla-ի օբյեկտները բախվել են «գրոհների ալիքի» այն բանից հետո, երբ Մասկը գլխավորել է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը (DOGE)։ Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ մի քանի շաբաթում կատարվել է վանդալիզմի 10 գրոհ ընկերության ավտոմեքենաների, դիլերական կենտրոնների եւ լիցքակայանների դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ նման դիվերսիաներ կատարած չարագործներին համարում է ահաբեկիչներ։