Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Էր Ռիադում կայացած բանակցություններում քննարկել են Սև ծովում անվտանգ նավագնացության հարցերը, ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը Առաջին ալիքին տված հարցազրույցում, փոխանցում է RIA Novosti-ն։

«Այն, ինչ քննարկվել է այնտեղ, ինչպես Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են, առաջին հերթին Սև ծովում անվտանգ նավագնացության հարցերն էին»,- ասել է դիվանագետը։

Նախարարը նշել է, որ Մոսկվան կողմ է Սեւծովյան նախաձեռնության վերսկսմանը բոլորի համար առավել ընդունելի տեսքով։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մտահոգված է Աֆրիկայի, գլոբալ հարավի և արևելքի երկրների պարենային ապահովությամբ, որոնք տուժում են «Արևմուտքի խաղերից»։