Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է BBC News-ը՝ հղում կատարելով ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալները։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սագայն քաղաքից 16 կիլոմետր հյուսիս-արեւմուտք՝ Մանդալայ քաղաքի մոտ (Մյանմայի մեծությամբ երկրորդ քաղաքը):

Ցնցումները զգացվել են Չինաստանում եւ Թաիլանդում։ Սոցցանցերում հայտնվել են կադրեր, որոնցում երեւում է, թե ինչպես են մարդկանց տարհանում Բանգկոկի շենքերից։ Ստորգետնյա ցնցումների պատճառով ջուրը թափվում է տանիքի լողավազաններից։