Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և պատմել Ուկրաինային աջակցող երկրների կոալիցիայի՝ անցյալ շաբաթ Փարիզում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքների մասին, հայտնում է BBC-ն։

Ըստ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության՝ «նրանք քննարկել են իրենց թիմերի միջև արդյունավետ բանակցությունները Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների տնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ և պայմանավորվել են, որ այդ բանակցություններն այս շաբաթ նույն տեմպերով կշարունակվեն», - հայտնել են Դաունինգ Սթրիթից:

«Քննարկելով Ուկրաինան՝ վարչապետը նախագահին տեղեկացրել է այս շաբաթ Փարիզում կայացած «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը արդյունավետ քննարկումների մասին: Առաջնորդները համաձայնել են Պուտինի վրա կոլեկտիվ ճնշումը շարունակելու անհրաժեշտությունը»:

«Նրանք պայմանավորվել են կապի մեջ մնալ առաջիկա օրերին»,- հայտնել են Դաունինգ Սթրիթից: