Մյանմայի Մանդալայ քաղաքից 16 կմ հեռավորության վրա 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են առավոտյան ժամը 11:01-ին Մանդալայից 16 կիլոմետր հարավ-արևմուտք, որի բնակչությունը կազմում է ավելի քան 1,2 միլիոն մարդ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։



























