Եվրամիությունը ԱՄՆ նախագահ Թրամփի սահմանված մաքսատուրքերին պատասխանելու «ուժեղ ծրագիր» ունի, սակայն նախընտրել է բանակցությունները, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, գրում է The Guardian-ը։
Ֆոն դեր Լայենը, երեքշաբթի ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, նշել է, որ մաքսատուրքերի հաջորդ ոլորտները կընդգրկեն կիսահաղորդիչները, դեղագործությունն ու փայտանյութի արտադրությունը:
Շատ եվրոպացիներ իրենց «լիովին հիասթափված» են զգում ԱՄՆ հայտարարություններից, շեշտել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
«Եվրոպան չսկսեց այս առճակատումը: Մենք պարտադիր չէ, որ ուզում ենք հակահարված տալ, բայց եթե ստիպված լինենք, մենք ուժեղ պատասխան ծրագիր ունենք, և մենք այն կօգտագործենք», -նշել է նա:
Թրամփը սպառնացել է չորեքշաբթի օրվանից մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ մտնող բոլոր երկրների ապրանքների վրա։ Մարտին նրա վարչակազմը մաքսատուրքեր սահմանեց պողպատի և ալյումինի ներմուծման վրա և հայտարարեց, որ ավտոմեքենաների համար ավելի բարձր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն հինգշաբթի:





























