ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ։ Դրա մասին Truth Social սոցիալական ցանցում հայտնել է ինքը՝ Թրամփը։
«Իմ հեռախոսազրույցը Եգիպտոսի նախագահ Էլ-Սիսիի հետ շատ լավ է անցել»,- գրել է նա։
ԱՄՆ նախագահն ասել է, որ առաջնորդների քննարկման հիմնական թեման եղել է այն, ինչ նա անվանել է «Եմենում հութիների դեմ ձեռք բերված ռազմական առաջընթացը» և Գազայի հատվածի խնդրի «հնարավոր լուծումները»:
«Մենք քննարկել ենք բազմաթիվ թեմաներ, դրանց թվում՝ հսկայական ռազմական առաջընթացը, որը մենք ձեռք ենք բերել Եմենում, Գազայում հութիներին ոչնչացրած նավը ոչնչացնելու հարցում, հնարավոր լուծումները, ռազմական պատրաստվածությունը և այլն», -ընդգծել է Թրամփը։





























