Բավական շատ երկրներ զանգահարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ մաքսատուրքերը քննարկելու համար, ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Սակայն նա չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։

«Ընդսմին կրկին կա մեկ երկիր, որին ամենաշատը հոգ է տանում նախագահ Թրամփը, և դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է»,- նշել է նա։

Լևիթը նշել է նաև, որ Թրամփը դեռ ծրագրում է այս շաբաթ մաքսատուրքեր սահմանել ավտոմեքենաների նկատմամբ։

Սպիտակ տան խոսնակը հայտարարել է դրա մասին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն:

«Այո, դրանք ուժի մեջ կմտնեն»,-ասել է նա։

Լևիթը հավելել է, որ ապրիլի 2-ը «կդառնա ամերիկյան ժամանակակից պատմության ամենակարևոր օրերից մեկը», քանի որ Սպիտակ տունը պատասխան մաքսատուրքեր սահմանելու քայլեր է ձեռնարկում։

«Այն օրրեը, երբ Ամերիկան թալանվում էր, ավարտվում են։ Վաղվանից սկսում են այդ օրերը: Նախագահի վաղվա պատմական որոշումը կբարձրացնի Ամերիկայի մրցունակությունը բոլոր ոլորտներում, կնվազեցնի մեր հսկայական առևտրի դեֆիցիտը և, ի վերջո, կպաշտպանի մեր տնտեսական և ազգային անվտանգությունը:

Եթե ​​դուք ձեր արտադրանքը թողարկում եք Ամերիկայում, ոչ մի տուրք չեք վճարի»,- հավելել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։