ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է ռազմական տեխնիկայի արտահանման կանոնները հեշտացնող գործադիր հրաման հրապարակել և կարող է դրա մասին հայտարարել արդեն երեքշաբթի կամ չորեքշաբթի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ մարդկանց:
Ինչպես կառավարության, այնպես էլ արդյունաբերության աղբյուրներն հայտարարել են, որ իրենք ակնկալում են, որ հրամանը նման կլինի Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցի կողմից անցյալ տարի առաջարկված օրենսդրությանը, երբ նա Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ էր:
Եթե օրինագիծը դառնա օրենք, այն կփոխի ԱՄՆ Զենքի արտահանման վերահսկման ակտը՝ ավելացնելով դոլարով նվազագույն գումարները, որոնք կարող են հիմք դառնալ Կոնգրեսի կողմից այլ երկրներ զենքի արտահանման վերանայման համար:
Դրանք կավելանան շուրջ 23 միլիոն դոլարով՝ զենքի մատակարարման 14 միլիոն դոլարից, իսկ ռազմական տեխնիկայի վաճառքի, արդիականացման, վերապատրաստման և այլ ծառայությունների համար՝ 50 միլիոն դոլարից հասնելով 83 միլիոն դոլարի:
Իր առաջին պաշտոնավարման ընթացքում Թրամփը հաճախ է արտահայտել իր հիասթափությունը, որ մարդու իրավունքների կամ այլ մտահոգությունների պատճառով Կոնգրեսի անդամները հետաձգում են զենքի վաճառքն արտերկիր:





























