Կղզու վրա գտնվող ոչ մեծ Սամոա պետությունը որոշել է օրացույցից հանել մեկ օր: Այս տարի կղզու բնակիչները դեկտեմբերի 29-ից միանգամից կանցնեն դեկտեմբերի 31-ին: Դեկտեմբերի 30-ն օրացույցից հանվել է տնտեսական նկատառումներով:

Բանն այն է, որ ժամանակի տարբերության պատճառով Սամոան չի կարողանում լիարժեք համագործակցել իր հիմնական գործընկերի հետ` Նոր Զելանդիա, Ավստրալիա եւ Ասիայի երկրներ: Օրինակ, երբ Սամոայում օրացույցով ուրբաթ է, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում արդեն շաբաթ է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Փոխելով ժամանակը, Սամոան կլինի առաջին երկրներից մեկը, որը կնշի Նոր տարին: Մինչ այդ Սամոան վերջին երկիրն էր, որը դիմավորում էր տարվա վերջին մայրամուտը: