Սաուդյան Արաբիան մայիս ամսվա համար Ասիայում նավթի գինը կտրուկ իջեցրել է՝ հասցնելով մինչեւ չորս ամսվա նվազագույնին ՕՊԵԿ+-ի մատակարարումների աճի նախաշեմին: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Նրա տեղեկացմամբ՝ Saudi Aramco պետական ընկերությունն իջեցրել է Arab Light մակնիշի նավթի պաշտոնական վաճառքի գինը 2,30 դոլարով՝ մեկ բարելը հասցնելով 1,20 դոլարի։ Նշվել է, որ սաուդյան նավթի գների անկումը դարձել է ամենաէականը վերջին երկու տարվա ընթացքում։
ՕՊԵԿ+-ի ութ երկրներ, որոնք մասնակցում են արդյունահանման կամավոր կրճատման մասին համաձայնագրերին, ապրիլի 3-ին որոշել են փոխել արդյունահանման ժամանակացույցը եւ մայիսին ավելացնել նավթի արդյունահանումն օրական 411 հազար բարելով (օր/օր), նշվել է ՕՊԵԿ կայքում տեղադրված հաղորդագրությունում։
2024թ. սկզբից ՕՊԵԿ+-ի ութ երկրներ հավատարիմ են մնացել նավթի արդյունահանման կամավոր կրճատմանը օրական ընդհանուր 2,2 միլիոն բարելով՝ շուկան հավասարակշռելու համար: 2025թ. ապրիլից այս երկրները սկսել են արտադրության աստիճանական աճ, որը կտեւի մինչեւ 2026թ. սեպտեմբեր։ Ընդ որում՝ ՕՊԵԿ+-ը հնարավոր է համարում, որ արդյունահանման աճը կարող է դադարեցվել, կամ էլ դաշինքը առհասարակ կարող է վերադառնալ արտադրության կրճատմանը՝ կախված շուկայի իրավիճակից։




























