Ուկրաինան հաջորդ շաբաթ իր ներկայացուցիչներին կուղարկի Վաշինգտոն՝ բանակցություններ սկսելու նոր համաձայնագրի նախագծի շուրջ, որը թույլ կտա Միացյալ Նահանգներին իրավունք ունենալ երկրի հանքային պաշարների հանդեպ, Associated Press-ին ասել է էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն:

Համաձայնագրի նոր նախագիծը հաստատել է «ֆոնդ ստեղծելու կամ համատեղ ներդրումներ կատարելու» մտադրությունը, ասել է Սվիրիդենկոն։

Կիեւի պատվիրակության կազմում կլինեն էկոնոմիկայի, արտաքին գործերի, արդարադատության եւ ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչներ, գրել է AP-ը։

Փետրվարին կողմերը պատրաստվում էին ստորագրել շրջանակային համաձայնագիր, սակայն այդ ծրագիրը խափանվեց Օվալաձեւ աշխատասենյակում նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու սկանդալային հանդիպումից հետո։