Ռուսաստանի եւ ԱՄՆ հաջորդ բանակցությունների ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ, բայց երկու երկրների երկխոսությունը կշարունակվի, լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա այսպես է մեկնաբանել նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ եւ ՌԴ ուղիղ ներդրումների ռուսական ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ բանակցությունները կարող են տեղի ունենալ այս շաբաթ, տեղեկացրել է ՌԲԿ-ն։
«Իսկապես, շարունակություն պետք է լինի, դա ընդհանուր ըմբռնումն է։ Կոնկրետ օր դեռ չկա։ Հենց որ լինի, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը։




























