Կենդանիների պաշտպանության հարցերով կազմակերպության (РЕТА) կողմից փոփ երժշտության արքա Մայքլ Ջեքսոնի քույրը` Ջանետ Ջեքսոնը «մրցանակի» է արժանացել: Կազմակերպության ուշադրությունն իր անձի նկատմամբ Ջանետը հրավիրել է բնական մորթուց պատրաստված հագուստի հավաքածուի շնորհիվ, որը երգչուհին պատրաստել է «Blackglama» բրենդի համար: Կենդանիների պաշտպանները երգչուհուն մեղադրել են անճաշակության մեջ:
РЕТА-ի ցուցակում է հայտնվել նաեւ հեռուստաաստղ եւ դիզայներ Քիմ Քարդաշյանը, ով ոչ մի կերպ չի ցանկանում փոխել իր ոճը եւ հրաժարվել բնական մորթուց պատրաստված հագուստից: Կազմակերպությունը չի մոռացել նաեւ հոլիվուդյան ռեժիսոր Քեմերոն Քրոուին. վերջինս իր` «Մենք գնել ենք կենդանաբանական այգին» ֆիլմում նկարահանել էր կենդանիների:




























