Նորվեգիան 4 մլրդ կրոն կտրամադրի 2025թ. Ուկրաինայի համար հրետանային զինամթերք ձեռք բերելու Չեխիայի նախաձեռնության շրջանակում, ինչպես նաեւ 1 մլրդ կրոն՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում, տեղեկացրել է Նորվեգիայի կառավարությունը: Ընդհանուր առմամբ դա կկազմի գրեթե 417 մլն եվրո։

«Հրետանային արկերը անհրաժեշտ պայման են Ուկրաինայի ազատագրական պայքարի համար ռուս զավթիչների դեմ։ «Ուստի Նորվեգիայի համար կարեւոր է նաեւ նպաստել Ուկրաինայում զինամթերքի պաշարների համալրմանը»,- ասել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։

«Սա կարեւոր անհրաժեշտություն է, որը մեզ հստակ փոխանցում են ուկրաինացիները, եւ որի բավարարման համար եվրոպական երկրները միավորում են ուժերը»,- ավելացրել է նա։

Կառավարությունը նշել է, որ Նորվեգիան նախկինում աջակցել է նորվեգական պաշտպանական արդյունաբերությունից Ուկրաինայի համար հրետանային զինամթերք գնելուն՝ համագործակցելով Հյուսիսային Եվրոպայի այլ երկրների հետ։

Նորվեգիան նաեւ հրետանային արկեր է փոխանցել իր պաշարներից եւ պաշտպանական տեխնոլոգիաներ է տրամադրել Ուկրաինային, որպեսզի զինամթերքները հնարավոր լինի արտադրել Ուկրաինայի տարածքում ըստ լիցենզիայի, նշել են նախարարությունում։