Ռուս-ամերիկյան հաջորդ շփումները կկայանան ԱԳՆ գծով, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Դրանք կլինեն մեր կողմի մասնակցությամբ, կլինեն արտաքին գործերի նախարարության գծով եւ, համապատասխանաբար, սպասեք տեղեկություն նրանցից՝ ԱԳՆ մեր գործընկերներից»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք հայտնի է, թե ինչ մակարդակով են ընթանալու բանակցություններն ապրիլի 10-ին Ստամբուլում, եւ ով է ներկայացնելու Ռուսաստանը։

Պեսկովն ավելացրել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի դուրս գան հարաբերությունների կարգավորման մակարդակ։