Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը առանձին այցով կայցելի Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելուց բացի։ Դրա մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ըստ նրա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Հաղթանակի օրվան հրավիրված մի շարք այլ օտարերկրյա պետությունների ղեկավարների հետ։ «Բայց, բնականաբար, դա անհնար է բոլորի հետ կազմակերպել»,-ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը, գրում է «Կոմերսանտը»:

Թե կոնկրետ ում հետ են նախատեսված երկկողմ հանդիպումները, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը չի մանրամասնել: Միևնույն ժամանակ նա նշել է, որ բոլոր հյուրերը ներկա կլինեն Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին և զորահանդեսին։