ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Ռուսաստան, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։

«Այո, ես հաստատում եմ, նա իսկապես ժամանել է Ռուսաստան»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա խոստացել է տեղեկացնել, եթե Պուտինի ժամանակացույցում հայտնվի հանդիպում Ուիթքոֆի հետ։