Անօրինական միգրանտների թիվը Եվրոպայի սահմաններին այս տարվա առաջին եռամսյակում նվազել է 30 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը իրավապաշտպանները մասնակիորեն կապում են ԵՄ քաղաքականության հետ, որը կենտրոնացած է զսպմանը՝ միաժամանակ աչք փակելով իրավունքների ոտնահարման ռիսկի վրա, տեղեկացրել է The Guardian-ը։
Կրճատումը տեղի է ունեցել դեպի Եվրոպա միգրացիոն բոլոր հիմնական ուղիներում, նշվել է ԵՄ Frontex գործակալության հայտարարությունում: Այս տարվա առաջին երեք ամիսներին ժամանողների թիվը նվազել է գրեթե 33 600 մարդով։
Ամենամեծ նվազումը` 64 տոկոսով, գրանցվել է Ալբանիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի երթուղիներում, մինչդեռ Մեծ Բրիտանիայի սահմանային անցումները նվազել են 4 տոկոսով:
Թեեւ միգրացիոն հոսքերի վրա ազդում են մի շարք գործոններ՝ եղանակից մինչեւ հակամարտություն, տվյալները ցույց են տալիս, որ 2024թ. դիտված նվազման միտումը շարունակվում է, Եվրոպա անկանոն սահմանային հատումները նախորդ տարվա համեմատ նվազել են 38 տոկոսով, ասել է Human Rights Watch-ի ներկայացուցիչ Ջուդիթ Սանդերլենդը:




























