Եվրամիությունը հրաժարվել է ապագա պատժամիջոցների փաթեթներում ռուսական հեղուկ գազի ներմուծումն արգելելու գաղափարից, գրում է Bild-ը։ Պատճառները ԵՄ որոշ երկրների դիմադրությունն էր, ինչպես նաև հնարավոր կորուստները փոխհատուցելու անորոշությունը։
Փոխարենը, Եվրահանձնաժողովը մտադիր է մինչև 2027 թվականը մշակել գործողությունների նոր ծրագիր՝ դադարեցնելու համար ռուսական էներգակիրներից կախվածությունը: Ծրագիրը պետք է ներկայացվի մայիսի սկզբին, սակայն այս պահին քիչ մանրամասներ կան: Մինչև հունիս սպասվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։





























