Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է դադարեցնել մարտերն Ուկրաինայում ներկաս ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ խաղաղության հասնելու ջանքերի շրջանակում, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։
Ըստ պարբերականի երեք զրուցակիցների՝ Պուտինը Սանկտ Պետերբուրգում հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ վերջերս անցկացված հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան կարող է հրաժարվել ռուսական զորքերի կողմից մասնակիորեն օկուպացված և Կիևի վերահսկողության տակ մնացած չորս մարզերի նկատմամբ իր հավակնություններից:
Այդ ժամանակվանից ԱՄՆ-ն առաջարկներ է ներկայացրել, որոնք ներառում են Վաշինգտոնի կողմից Ղրիմը որպես ռուսական տարածք ճանաչելու, ինչպես նաև Ռուսաստանի փաստացի վերահսկողության ճանաչումը այն չորս մարզերի հատվածների նկատմամբ, որոնք ներկայում նա տիրապետում է:
Առաջարկը պատերազմի սկսվելուց ի վեր առաջին պաշտոնական ցուցումն է, որ Մոսկվան կարող է հետ կանգնել իր մաքսիմալիստական պահանջներից, հաղորդում է BBC-ն։
Սակայն եվրոպացի պաշտոնյաները զգուշացրել են, որ Պուտինը կարող է զիջումը օգտագործել որպես խայծ՝ համոզելու համար Դոնալդ Թրամփին ընդունել Ռուսաստանի մյուս պահանջները և դրանք պարտադրել Ուկրաինային:
«Այժմ Կիևի վրա ուժեղ ճնշում է գործադրվում, որպեսզի նա զիջի և Թրամփը հայտարարի իր հաղթանակի մասին»,-նշել է պարբերականի աղբյուրներից մեկը։



























