ԱՄՆ-ի դուրս գալը բանակցային գործընթացից և Ուկրաինային օգնության դադարեցումը կարող է հանգեցնել նրան, որ Ամերիկան կորցնի Կիևը որպես ռազմավարական գործընկեր։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է УНН-ն։
«Մենք չէինք ցանկանա, որ Ամերիկան հրաժարվի այդ օգնությունից, քանի որ դա միայն զենք չէ, դա հետախուզության, բալիստիկայի, կյանքի մասին է։ Ըստ իս՝ դա կլինի ռազմավարական գործընկերոջ կորուստ՝ ի դեմս Ուկրաինայի»,-նշել է նա։




























