Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը նախկին ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հետ ունեցվածքի բաժանման վերաբերյալ դատարանի որոշումից հետո ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է, որ նրան առանց ապրուստի միջոց չի թողնի։

«Ես անձամբ նրանից որևէ բան չեմ ուզում: Այս տարիների ընթացքում իմ պարտականությունն է եղել պահպանել ընտանիքի բարեկեցությունը՝ ինչպես նյութական, այնպես էլ՝ հոգևոր առումով: Ես նրան առանց աջակցության չեմ թողնի՝ ելնելով մեր ընդհանուր երեխաների հանդեպ սիրուց և հարգանքից», -ասել է Կիմը:

Կիմն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է կենտրոնանալ ընկերության լայնածավալ միջազգային նախագծերի վրա։

Ինչպես հայտնել են Wildberries և Russ միավորված ընկերության մամուլի ծառայությունից, Վլադիսլավ Բակալչուկը, գույքի բաժանման վերաբերյալ դատարանի որոշմամբ, դեռևս Տատյանա Կիմին 217 միլիոն ռուբլի է պարտք։