Հնդկաստանի իշխանությունները «Լաշկար-է-Թայբա» արմատական խմբավորման ահաբեկիչների և Պակիստանի միջև կապի վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացրել։ Նյու Դելին օգտվեց ահաբեկչական հարձակումից՝ տարածաշրջանում իրավիճակը անկայունացնելու համար։ Բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։
«Նրանք երբեք որևէ ապացույց չեն ներկայացրել՝ պարզապես Պակիստանին ինչ-որ բանի մեջ մեղադրելու և իրենց շահերից բխող իրավիճակ ստեղծելու համար։ Մենք դրա հետ որևէ առնչություն չունենք»,-վստահեցրել է նախարարը։
Նրա գնահատմամբ՝ «Լաշկար-է-Թայբա» խմբավորումը չի գործում Պակիստանի տարածքում: «Միացյալ Նահանգների և Հնդկաստանի հետախուզական ծառայությունները սխալ եզրակացություններ են արել՝ առանց որևէ ապացույցի ձեռքի տակ ունենալու։ Պակիստանի անվտանգության գործակալությունները պարզել են, որ «ամեն ինչ բեմադրված էր» տարածաշրջանը անկայունացնելու համար»,-հավելել է Ասիֆը։





























