ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որն անցյալում  կառուցապատող էր և նախագահի մտերիմ ընկերը, քննարկում է Մայք Ուոլցին ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնում փոխարինելու հնարավորությունը, թեև դեռևս որոշում չի ընդունվել, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Ուիթքոֆը գլխավորում էր Ռուսաստանի և Իրանի հետ բանակցությունները, մինչ Թրամփը ձգտում էր համաձայնության գալ արտաքին քաղաքականության առնցքային  առաջնահերթությունների շուրջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մայք Ոոլցը և նրա տեղակալ Ալեքս Վոնգը լքում են Սպիտակ տան իրենց պաշտոնները։