Նավթի գներն ուրբաթ առավոտյան բարձրանում են՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային լարվածության թուլացման հույսի շնորհիվ։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի համար կազմում է 62,57 դոլար, ինչը 0,44 դոլարով (0,71%-ով) ավելի է, քան նախորդ առևտրային նստաշրջանի փակման պահին։ Հինգշաբթի այս պայմանագրերի գինը բարձրացել է 1,07 դոլարով (1,8%-ով)՝ մեկ բարելի համար հասնելով 62,13 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարկությունում WTI նավթի հունիսյան ֆյուչերսները բարձրացել են 0,43 դոլարով (0,73%-ով՝ մեկ բարելի համար հասնելով 59,67 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց գինը բարձրացել է 1,03 դոլարով (1,8%)՝ մեկ բարելի համար հասնելով 59,24 դոլարի։





























