Միացյալ Նահանգներում ավտոմեքենաների ներմուծման վրա լրացուցիչ 25% մաքսատուրքերի սահմանումը կարող է 2025 թվականին ՝ նախորդ տարվա համեմատ հանգեցնել համաշխարհային ավտոմեքենաների արտադրության 2%-ով կրճատման։ Այդ հաշվարկները մեջբերում է ճապոնական առաջատար տնտեսական Nikkei պարբերականը՝ նշելով, որ արդյունքում ամբողջ աշխարհում 1,55 միլիոն ավտոմեքենա պակաս կարտադրվի։

Պարբերականի տվյալներով՝ ավտոմեքենաների արտադրությունը Եվրամիությունում 2025 թվականին կարող է նվազել 3%-ով, Հարավային Կորեայում և Ճապոնիայում՝ 2%-ով, իսկ Հյուսիսային Ամերիկայում՝ 9%-ով։

Մինչ օրս Միացյալ Նահանգներում տարեկան վաճառվում էր մոտ 16 միլիոն ավտոմեքենա։ Այն Չինաստանից հետո երկրորդ խոշորագույն ավտոշուկան է։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Nikkei-ն, Միացյալ Նահանգներում վաճառվող նոր ավտոմեքենաների մոտավորապես 50%-ը ներմուծված արտադրանք է։