Այս իշխանությունն ինքը չէր լինի, եթե չփորձեր Գյումրիում մի կեղտոտ բան անել: Փորձում են գողանալ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած դաշինքի մանդատը: Այս մասին իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը։

«Սրանք դեռ շատ փորձեր են անելու Գյումրու իշխանությունը յուրացնելու համար: Սրանք ժողովրդի քվեին վրա թքած ունեն»,- նշել է Բաբայանը։

Նշենք, որ Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցությունից Կարեն Բադալյանը նախապես դիմում էր գրել, որ հրաժարվում է մանդատից: Համայնքի ղեկավարը կազմել է արձանագրություն եւ ուղարկել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Իր դիմումից երկու օր հետո Կարենը Բադալյան նորից դիմում է գրել, որ խնդրում է անտեսել իմ դիմումը, ցանկանում եմ շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ և ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից:

Իսկ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համայնքի ղեկավարից ստանալով հրաժարականի մասին արձանագրությունը սահմանված 7-օրյա ժամկետում արձանագրություն չի կազմել: