Չինաստանը չի միացել Միացյալ Նահանգներին առևտրային բանակցություններում, այսօր Կոնգրեսում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, հաղորդում է CNN-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Չինաստանի հետ առևտրի շուրջ, սակայն Պեկինը հերքել է նման բանակցությունների մասին տեղեկությունները։
«Մենք դեռ բանակցություններ չենք սկսել Չինաստանի հետ,-ասել է Բեսենթը Ներկայացուցիչների պալատի վերահսկողական լսումների ժամանակ։ -Այսպիսով, ես ակնկալում եմ, որ մենք կկարողանանք տեսնել մեզ համար գանձվող սակագների զգալի կրճատում, ինչպես նաև ոչ սակագնային խոչընդոտներ, արժութային մանիպուլյացիաներ և սուբսիդիաներ՝ ինչպես՛ աշխատուժի, այնյպես էլ կապիտալ ներդրումների առումով»։
Թեև ջանքերն այժմ կենտրոնացած են անհատական բանակցությունների վրա, նա նշել է, որ բազմակողմ առևտրային համաձայնագրերը դեռևս հնարավոր են, եթե երկրները կարողանան համաձայնության գալ ընդհանուր սակագնային կառուցվածքի շուրջ։
Բեսենթը պատմել է նաև, որ Թրամփի վարչակազմը կարող է հայտարարել այլ երկրների հետ առևտրային համաձայնագրերի մասին «արդեն այս շաբաթ»։
«Ըստ իս՝ մենք, հավանաբար, արդեն այս շաբաթ կհայտարարենք մեր խոշորագույն առևտրային գործընկերներից մի քանիսի հետ առևտրային համաձայնագրերի մասին»,-հայտարարել է Բեսենթը՝ չնշելով, թե հատկապես որ երկրների մասին է խոսքը։




























