Գերմանիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր, համապարփակ փաթեթի մասին, որը ներառում է IRIS-T հակաօդային պաշտպանության հրթիռներ, հրետանային զինամթերք, տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր, ինժեներական աջակցության սարքավորումներ, զրահատեխնիկա եւ այլն: Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքում։
Հրապարակված տվյալների համաձայն՝ Ուկրաինան ստացել է՝ չճշտված թվով հրթիռներ IRIS-T SLM զենիթահրթիռային համակարգերի համար; զինամթերք Leopard 2 մարտական տանկերի համար; մոտ 40 հազար պարկուճ «Գեպարդ» ինքնագնաց զենիթային զենքերի համար; 155 մմ տրամաչափի 27 հազար հրանոթ; 1 հազար 122 մմ հրետանային զինամթերք; 70 վեկտորային հետախուզական անօդաչու թռչող սարք՝ պահեստամասերի հավաքածուներով; 150 զինված HF-1 անօդաչու թռչող սարք; 20 վերգետնյա ռոբոտային հարթակներ; 6 զրահահավաք մեքենա Bergepanzer 2 (պահեստամասերով)։
Բացի այդ, Կիեւին տրամադրվել են՝ 4 WISENT 1 ականազերծման մեքենաներ՝ պահեստամասերի հավաքածուներով; 2 ինժեներական սարք ականազերծման համար; 41 ցամաքային վերահսկողության ռադիոտեղորոշիչ կայան; տասնյակ միավոր օժանդակ սարքավորումներ՝ լազերային հեռաչափեր, ինֆրակարմիր հեռադիտակներ, սուզվող սկուտերներ, ինչպես նաեւ սահմանապահ ծառայության կարիքների համար նախատեսված տրանսպորտային միջոցներ; հակատանկային նռնականետ RGW 90; G3 եւ MK 556 գրոհային հրացաններ։





























